Ծառուկյանի երկու փեսաները թանկարժեք մեքենաներով համարները հանած, այդ գիշերը եկել են կառավարության շենք. Սարգսյան
Նոյեմբերի 10-ի գիշերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և մյուս փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, եկել են Կառավարության շենք և, ըստ վկաների պնդման՝ իրենց հետ բերել են մի խումբ քաղաքացիների, որոնք քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված երկու անձինք չեն կոտրել ոչինչ, սակայն կազմակերպել են այդ գործողությունները: Նա հույս հայտնեց, որ այդ նույն մարդիկ նույն կազմակերպվածությամբ կմեկնեն Արցախ, որտեղ կփորձեն պատուհաններ վերականգնել, որպեսզի արցախցիները չմրսեն:
Սարգսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, որոնք ինքն է ղեկավարում:
«Կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս թավիշային գործունեության համար։ Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմակերպելու համար: Մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում։ Վարչապետը նույնպես երեկ նշել է, որ մենք մնալու ենք միայն օրենքի սահմաններում, և բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»,- ասաց պատգամավորը։
Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկվա ելույթին՝ նշելով, որ ասվում է կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ, պատգամավորի խոսքով, հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով՝ 2000-3000 մարդ, մինչդեռ առաջին օրը եղել է 5000։ Ասաց, որ նախագահի կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ վարչապետին ասեն՝ հանկարծ հրաժարական չտա, և իրենք երկիրը նախկին թալանչիներին չեն թողնելու։ Ընդգծեց նաև, որ այնպիսի իրավիճակ է, որ կան հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակված մեծ թվով բնակչություն, և այդ պայմաններում արտահերթ ընտրությունների մասին չպետք է խոսել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...