Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Դեսպան ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում»,-ասել է դեսպանը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...