Ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը և բարեխղճորեն կատարելու եմ իմ պարտականությունները. Ջանջուղազյանը՝ իր հրաժարականի մասին
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ շարունակում է իրականացնել իր պարտականությունները:
«Ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը և բարեխղճորեն կատարելու եմ իմ պարտականությունները, որոնք ստանձնել եմ»,- ասաց նախարարը: Այս հայտարարությունից հետո Ջանջուղազյանը սկսեց ներկայացնել 2021 թ-ի բյուջեի նախագիծը:
Նախարարը վերահաստատեց՝ բյուջեի նախագիծը մշակվել է պատերազմից առաջ՝ սեպտեմբերին: Բայց վստահեցրեց, որ այն այսօր ընդունելն այնքան կարևոր է, որքան մարդու նորմալ կենսագործունեության համար սիրտ-անոթային համակարգը:
«Մենք ունենք ստանձնած պարտավորություններ՝ միջազգային համաձայնագրերով, մենք ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք սահմանված են օրենքով, մենք ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք սահմանված են կառավարության լիազորությունների շրջանակներում: Քանի դեռ այս պարտավորությունների շրջանակը չի վերանայվել, իրողությունների փոփոխություններով պայմանավորված՝ բյուջեի փոփոխության մասին խոսակցություններն առնվազն խնդրահարույց են»,- ասա Ջանջուղազյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...