Արցախի ևս մի քանի հարյուր բնակիչներ Ստեփանակերտ են վերադարձել Հայաստանից
Արցախի ևս մի քանի հարյուր բնակիչներ Ստեփանակերտ են վերադարձել Հայաստանից։ Տեղեկությունն Արցախի մայրաքաղաքից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրա հաղորդմամբ՝ ինչպես և մինչ այդ, ավտոբուսները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել հյուսիսային ճանապարհով, այսինքն՝ Վարդենիսի տարածքով և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Մինչև նոյեմբերի 25-ը, ամենայն հավանականությամբ, այդ երթուղին ավտոբուսների համար կմնա հիմնականը։
Ըստ լրատվամիջոցի ՝այսօր տեղի է ունեցել նաև Բերձորի (Լաչին) ճանապարհահատվածի բացումը։ Դեպի Գորիս տանող ճանապարհի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները։
Ինչ վերաբերում է այսօր Ստեփանակերտ ժամանած արցախցիներին ՝ինչպես և նախորդ անգամ, շատ ուղևորներ չեն կարողանում գտնել տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Խոսքը նաև Շուշիի բնակիչների մասին է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...