Քաղաքացիները դիմում են շատ հարցերով՝ սկսած կեցության խնդրից, սննդից, տաք հագուստից. Միքայել Վիրաբյան
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գործում է այս տարվո հոկտեմբերի 25-ից. շտաբում ներգրավված են մի շարք նախարարներ, Արցախի նախագահի երկու խորհրդականներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:
«Շտաբի հիմնական խնդիրներն են Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է եւ ՀՀ համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությամբ համապատասխան ծրագրերի մշակումը եւ իրականացումը: Քաղաքացիները դիմում են շատ հարցերով՝ սկսած կեցության խնդրից, սննդից, տաք հագուստից, նոր կենսաթոշակների, նպաստների ձեւակերպման խնդիրներից»,-ասաց նա:
Վիրաբյանի խոսքով, իրենք Երեւանի Վարդանանց 16/1 հասցեում ունեն իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ, որտեղ քաղաքացիական ակտերի գրանցման բաժինը, պետական ռեգիստրի բաժինը, քաղաքացիներին տրվում են պարզաբանումներ:
Նա հավելեց, որ Արցախի քաղաքացիները ՀՀ տարածքում հոկտեմբերի համար 93 տոկոսով ստացել են իրենց կենսաթոշակներն ու նպաստները, արդեն սկսվել է նոյեմբերի համար թոշակների ու նպաստների վճարումները, իսկ զինվորական կենսաթոշակների վճարումը կսկսվի երկուշաբթի օրվանից. «Արցախի քաղաքացիները նաեւ կարող են դիմել ՀՀ տարածքում գործող սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին, որտեղ իրեք հիմա բնակվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...