Լայնածավալ մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ՝ բոլոր զինատեսակներով. Սարումյան
«Այն պահին, երբ պետք է հրադադարը մտներ ուժի մեջ, արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը մտադրություն չունի հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը»,- «Լուրերի» հետ զրույցում հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Առավոտյան՝ ժամը 08.00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, սակայն, հասկանալով, որ շտապել են, հեռացվել է գրառումը: Մեկ այլ գրառում, որը կրկին խոսում էր հայկական կողմից հրադադարի պայմանները խախտելու մասին, հայտնվեց մի քանի րոպե անց:
«Օրվա ընթացքում Մարտունու շրջանի ուղղությամբ կիրառեցին ռազմական ավիացիա, կեսօրից հետո համազորային մարտեր են ծավալվել հարավարևելյան ուղղությամբ: Կիրառվում են բոլոր զինատեսակները, բոլոր ստորաբաժանումները՝ ավիացիոն աջակցությամբ: Պաշտպանության բանակի մեր մարտիկները հաջողությամբ կարողանում են հետ մղել գրոհները:
Այս պահին այնտեղ շարունակվում են լայնածավալ մարտական գործողություններ: Կարելի է ասել, որ հրադադարի երրորդ փորձը նույնպես ձախողվեց»,- ասաց Սարումյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...
Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է. «ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որն ո...
Հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00...