Քաղաքականություն

Էրդողանը ԼՂՀ-ում հակամարտության նոր շրջապտույտի գլխավոր նախաձեռնողն է. Սիրիայի նախագահ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռիա նովոստի գործկալության հետ զրույցում ասել է, որ Էրդողանը ԼՂՀ-ում հակամարտության նոր շրջապտույտի գլխավոր նախաձեռնողն է: Էրդողանը պատերազմներ է սկսում ՝ թուրք…

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Ռիա նովոստի գործկալության հետ զրույցում ասել է, որ Էրդողանը ԼՂՀ-ում հակամարտության նոր շրջապտույտի գլխավոր նախաձեռնողն է: Էրդողանը պատերազմներ է սկսում ՝ թուրք հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար ԻՊ-ն ահաբեկիչների հետ կապված սկանդալներից հետո: 

 

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը:

 

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին աղբյուրները սիրիական ընդդիմությունում, Թուրքիայի տարածքով տեղափոխման է պատրաստվում Սիրիայից զինյալների երրորդ խմբաքանակը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, եւս երկու խումբ արդեն տեղում է:  Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից եւ Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ` ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250