Սիրիան զգուշացնում է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին
Սիրիան իր ափսոսանքն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ: Երկրի իշխանությունները հարևան երկրներին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հիմնահարցի կարգավորման խաղաղ ճանապարհ գտնել: Այս մասին տեղեկացնում է Sana գործակալությունը:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խոր ափսոսանք է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ, որի հետևանքով զոհեր կան երկու կողմում էլ: Սիրիայի իշխանությունները ցավակցություն են հայտնում զոհերի ընտանիքներին ու վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Պաշտոնական Դամասկոսը հայտարարության մեջ զգուշացնում է նաև այս հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին, որի նպատակն է էլ ավելի բորբոքել իրավիճակը, ինչը հատուկ է աշխարհի տարբեր հատվածներում խռովություններ հրահրելու և լարվածություն առաջացնելու՝ Թուրքիայի ռեժիմի վարքագծին:
Սիրիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում չընկնել Թուրքիայի թակարդն ու արձագանքել հանգիստ երկխոսության ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախաձեռնությանն ու կոչերին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...