ԼՂ հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա. Վրաստանի ԱԳՆ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ողջ կովկասյան տարածաշրջանի վրա: Այս մասին Վրաստանի Անվտանգության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: Նիստի անցկացման նպատակը եղել է ԼՂ-ում տիրող իրավիճակի քննարկումը:
Զալկալիանին կոչ է արել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգտագործել իրավիճակը լիցքաթափելու իրենց հասանելի ցանկացած հնարավորություն:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել, գործում և գործելու ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: Վրաստանը միշտ հավատարիմ է մնացել և հավատարիմ կմնա մեր հարևանների առաջ ունեցած, ինչպես նաև միջազգային պարտավորություններին»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...