Վիրահայերը Թբիլիսիում աջակցության երթ են անցկացրել
Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ Թբիլիսիում աջակցության երթ անցկացվեց: Վիրահայերը նախ հավաքվեցին ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերության մոտ, «ամոթ» վանկարկումներով` ի նշան վերջին օրերին հեռուստաընկերության միակողմանի ու ադրբեջանամետ դիրքորոշման։ Այս մասին գրում է Aliq.ge կայքը։
Հեռուստաըներությունն ակտիվորեն լուսաբանում է արցախա-ադրբեջանական հակամարտության շուրջ իրադարձությունները` հենվելով հիմնականում ադրբեջանական աղբյուրների եւ չճշտված տեղեկությունների վրա, ներկայացնում կեղծ լուրեր, նաև անտեսում է հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում ատելություն ու հայատյացություն պարունակող մեկնաբանությունները: Երթի կազմակերպիչները ելույթներում կոչ արեցին պահպանել լրագրողական էթիկան, գործել անկողմնակալ, ներկայացնել պաշտոնական լրահոս ու եթեր հեռարձակել օբյեկտիվ փաստեր:

Երթը լուսաբանում էր նաև «Մթավարի»-ի նկարահանող խումբը: Կազմակերպիչները նրանց բոլոր հարցերը թողեցին առանց մեկնաբանության: «Մթավարի արխին» Սաակաշվիլիի նախագահության օրոք իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «նորացված» տարբերակն է ( Ստրասբուրգի դատարանի որոշմամբ ՀԸ-ը վերադարձվեց նախկին սեփականատիրոջը)։
Ըստ շրջանառվող լուրերի` հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական «Սոկար» գազամատակակար ընկերության կողմից, որը Վրաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է: «Սոկարյան» գումարներով ադրբեջանցիները հակահայկական ակտիվ քարոզչություն են տանում:
Երթի հարյուրավոր մասնակիցները, պաստառներով, դրոշներով, հայրենասիրական երգերով շարժվեցին դեպի Վրաստանում ՀՀ դեսպանատուն` ի զորակցություն Հայաստանի ու Արցախի:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...