Թուրքիայի գործողությունները բացարձակապես անընդունելի են, կարմիր գիծն արդեն հատվել է. Մակրոն
ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Թուրքիայի այդ պահվածքը վայել չէ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, մենք այդպիսի գործողությունները բացարձակապես անընդունելի ենք համարում: Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է»,- հայտարարել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ամենակարճ ժամանակահատվածում որոշակի նախաձեռնություններով հանդես կգան՝ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու նպատակով:
«Մենք սերտորեն աշխատում ենք, կապի մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...