
Ադրբեջանցիները առաջին գիծ են բերում հնարավորինս շատ մարդ, շատ դեպքերում նույնիսկ առանց զենքի. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դրսում բնակվող ադրբեջանցիները նյութերի քոմենթների բաժնում պնդում են, որ առաջին գիծ են բերում հնարավորինս շատ մարդ, շատ դեպքերում նույնիսկ առանց զենքի։ Իսկ բարձր վարձատրվող այլ երկրի քաղաքացիները ոչ առաջնագծից փորձում են մարտական գործողությունները կառավարել։ Այս փասը մեծ դժգություն է առաջացրել։ Այժմ Բաքվի բռնապետին էլ սկսել են մեղադրել գրագետ սպաներ չպատրաստելու և այլ երկրներից մեծ վարձատրության դիմաց օտարազգի հրաման տվողների բերելու համար։
Խոսվում է նաև, որ տարհանվել են այնպիսի բնակավայրերի բնակչներ, որոնք նույնիսկ 90-ականներին չէի տարհանվել։ Խուճապային տրամադրությունների մասին փաստում են Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններին չհավատալու մասին գրառումներն ու քոմենթները»։