Թբիլիսին պատրաստ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հանդիպում կազմակերպել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարություն է տարածել՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ:
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև հերթական ռազմական բախման հետևանքով ստեղծվել է դժվար իրավիճակ, կան բազմաթիվ զոհեր և ցավոք, ռազմական գործողությունների դադարումն ու երկխոսության վերսկսումն առայժմ հավանական չի թվում:
Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային խաղացողներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ իրավիճակի այս սրմանը վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Գախարիան շեշտել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու գործընթացին, պատրաստակամություն հայտնել հակամարտող կողմերի ներկայացուցիչների երկխոսության հնարավորություն ստեղծել՝ Թբիլիսիում հանդիպում կազմակերպելով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...