Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ. Պոմպեո
Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ:
«Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարեկեցության ցանկությունների շուրջ։
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի շարունակական հանձնառությունն ուղղված իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատական համակարգի ձևավորմանը և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացմանը։ Մենք գովելի ենք համարում թափանցիկության, պատշաճ դատական ընթացակարգերի և քաղաքացիների հաշվետվողականության մեծացման ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի ընթացիկ ջանքերը և կշարունակենք աջակցել Ձեզ այդ աշխատանքներում։
Մենք նաև հավատարիմ ենք մնում Լեռային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում օգնելու մեր հանձնառությանը և կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ներքո։
Այս տարի նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհի առաջ նոր մարտահրավերներ ծառացան, սակայն հպարտ ենք, որ համավարակի դեմ պայքարին միտված մեր սերտ համագործակցությունը հանգեցրեց մեր ժողովուրդների միջև գործակցության առավել ամրապնդմանը։
Շնորհավորելով հայ ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, ազատություն ու բարեկեցություն», - ասված է ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...