Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործի նախաքննության շրջանակներում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը 2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ստացված պատասխանում ասված է. «Նախաքննության ընթացքում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն թե քանի անգամ և երբ, նախաքննության գաղտնիությունից ելնելով` ներկա փուլում նման տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»։
Փոխարենը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել է, որ հարցաքննությունը տեղի է ունեցել հունիսին` իր պաշտպանյալի առողջանալուց հետո։
«Այո՛, հարցաքննվել է։ Հենց երկրորդ թեստից հետո արդեն, երբ որ թեստի պատասխանը բացասական եղավ, մեր նախաձեռնությամբ ներկայացել ենք վարույթ իրականացնող մարմին, պատասխանել ենք հետաքրքրող հարցերին»,– ասել է Էմին Խաչատրյանը։
Նա նաև հայտնել է, որ իր պաշտպանյալը ցայսօր շարունակում է մնալ վկայի կարգավիճակում, և սա այդ կարգավիճակում նրա երկրորդ հարցաքննությունն է։ Առաջինը տեղի է ունեցել 2019թ–ին, դեպքից հետո։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...