Նավալնին մանրամանսեր է ներկայացրել իր վերականգնման մասին
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մանրամասներ է ներկայացրել իր վերականգնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա ինստագրամի իր էջում նշել է, որ ոչ վաղ անցյալում չէր ճանաչում մարդկանց, չէր հիշում ու չէր խոսում: Դեռևս չի կարողանում օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»:
«Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում էր՝ Ալեքսեյ, ես բերել եմ գրելու պարագաներ, եկ մտածենք, թե ինչ բառ գրենք: Դա ինձ հուսահատության էր հասցնում, քանի որ ես, ընդհանուր առմամբ, թեպետ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, բայց չէի հասկանում, թե որտեղից վերցնեմ բառեր, գլխի որ հատվածում են դրանք ծնվում: Քանի որ չգիտեի, ես պարզապես լռում էի»,-նշել է Նավալնին: Նա պատմել է, որ ներկայում դող կա ոտքերի շրջանում, հատկապես երբ աստիճաններով տեղաշարժվում է:
Նավալնին նշել է, որ բազմաթիվ խնդիրներ կան դեռ լուծելու: Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին: Ալեքսեյ Նավալնին շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:
Նավալնիին օգոստոսի 20-ին հոսպիտալացրել են Ռուսական Օմսկ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում: Հետազոտությունների արդյունքում ռուս բժիշկները հայտնաբերել են նյութափոխանակության խանգարում, որը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: Ռուսաստանցի մասնագետները Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերել: Հետագայում նրան տեղափոխել են Գերմանիա, և անցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...