450 պարկ աղբ. Աննա Հակոբյանը մասնակցել է Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտու մաքրման աշխատանքներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և բազմաթիվ կամավորների հետ «Իմ քայլը» հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում այսօր մասնակցել է մաքրապատման աշխատանքներին։
«Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի «աղբախեղդ» եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնությանը վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: Մաքրապատման աշխատանքների արդյունքում հավաքվել է 450 պարկ աղբ, որից 200 պարկ տեսակավորված աղբը (պլաստիկ թափոն) ուղարկվել է վերամշակման, իսկ մնացած աղբը տեղափոխվել է աղբավայր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
Նա նաև նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը:
Ծրագիրը ֆինանսավորում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...