«Ժողովուրդ». Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 887.5 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. ինն ամսվա համար հաստատված ցուցանիշի 76.5 %-ը։ Հատկանշական է, որ 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 49.9 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը գերազանցում է 14.9 %-ով կամ 114.9 մլրդ դրամով։ Իսկ, ահա, հունվար-օգոստոս ամիսներին ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 294.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 6.1 %-ով, սակայն 2018. ցուցանիշը գերազանցում է 9.7 %-ով: Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 102.9 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 15.9 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշից պակաս է 5.2 %-ով:
ՊԵԿ կողմից հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ 2020 թվականի արդյունքները պակաս են 2019 թվականի արդյունքներից, սակայն ամեն դեպքում ավելին են , քան եղել են 2018 թվականին: Եվ կրկին այդ ամենի պատճառը կորոնավիրուսային իրավիճակն ու դրանով պայմանավորված արտակարգ դրությունն էր, երբ մի քանի ամիս տնտեսությունն ուղղակի կանգ առավ»:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել. սպանված կա
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչել...
Երկրում խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն օր աճում...
Բելառուսը կփակի Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի հետ սահմանները
Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցից, զորքի կեսը դնել սահմանագծին և փակել Բելառուսի պետական սահմանը արևմու...