Բելառուսը կփակի Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի հետ սահմանները
Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցից, զորքի կեսը դնել սահմանագծին և փակել Բելառուսի պետական սահմանը արևմուտքից՝ Լիտվայի և Լեհաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ փոխանցում է Риа новости-ին։
Լուկաշենկոն հայտարարել է, որ ստիպված է փակել Բելառուսի պետական սահմանը։
Հիշեցնենք, որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի:
Բելառուսի առաջնորդը, այցելելով զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, հայտարարել է, թե Բելառուսում կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը։ «Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»:
Հյուսիսատլանտյան դաշինքը կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները` դրանք որակելով անհիմն: «Ինչպես նախկինում մենք արդեն հասկացնել ենք տվել, ՆԱՏՕ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի կամ մեկ այլ երկրի համար»,- հայտարարել է դաշինքի մամլո խոսնակ Օանա Լունգեսկուն:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել. սպանված կա
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչել...
Երկրում խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն օր աճում...
Նիկաս Սաֆրոնովի որդուն «պատանդ են» պահել թուրքական հյուրանոցում
Ռուս ժամանակակից հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝ Լուկա Զատրավկինը «պատանդ է մնացել» թուրքական հյուրանոց...