ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ

Հուլիսյան դեպքերից հետո մենք դիտում ենք սահմանի վրա հակառակորդի ակտիվության ուժեղացում, պատասխանելով լրատվամիջոցների հարցին՝ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,-ասաց մարզպետը։

Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա դիրքերն, ինչը, երևի թե, հակառակորդին դուր չի գալիս։

«Փորձում են պրովոկացիաները շարունակել, ցավոք սրտի, մենք ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։

Հայկ Չոբանյանն ընդգծեց՝ այս դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։

«Մենք  և՛ ինժեներական առումով, և՛ տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,-ասաց Տավուշի մարզպետը։

Քաղաքականություն