Պաշտոնի պատճառով Թրամփը կորցրել է բոլոր ընկերներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորցրել է բոլոր ընկերներին այն բանից հետո, երբ դարձել է պետության ղեկավար։ Նրա խոսքով՝ ընկերներին փոխարինել են Կոնգրեսի անդամները։ Այս մասին նա ասել է Վիսկոնսինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Է՛յ, Դո՛ն, գնա՞նք ընթրելու»․ Թրամփը մի քանի մեջբերում է արել ընկերների հետ երկխոսություններից՝ նշելով, որ հիանալի հանդիպումներ է ունեցել ու լիցքաթափվել ընկերների հետ, իսկ հիմա ընկերներն իրեն դիմում են ավելի շատ պաշտոնական՝ անվանելով «պարոն նախագահ»։
Դեռևս սեպտեմբերի 16-ին Թրամփը հայտնել էր, թե որն է եղել իր նախագահության ընթացքում ամենադժվար պահը։ Նա նշել էր, որ լուրջ հարված է դարձել կորոնավիրուսային պանդեմիան, և ինքն անձամբ կորցրել է 6 մտերիմների։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել. սպանված կա
Ադրբեջանա-իրանական սահմանին տեղի է ունեցել հերթական հրաձգությունը, սպանված կա։Պետական սահմանապահ ծառայությանը վկայակոչել...
Երկրում խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն օր աճում...
Բելառուսը կփակի Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի հետ սահմանները
Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցից, զորքի կեսը դնել սահմանագծին և փակել Բելառուսի պետական սահմանը արևմու...