«Հրապարակ». «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը
«Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլև նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։ Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվելու պատճառը սկզբունքային անհամաձայնությունն էր Արայիկ Հարությունյանի հետ։ Տեղեկացրել էինք, որ վերջին օրերին իմքայլականները հանդիպում-բանակցում են Ջուլֆալակյանի հետ, փորձում համոզել՝ վերադառնալ ԱԺ։
Պատմեցին, որ Ջուլֆալակյանը պատգամավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ հիմա շատերն են լցված կառավարության դեմ, ասել է, որ մեկ 2018-ի ապրիլյան օրերին էին իրեն փողոցում տեսնողները ողջունում՝ դրվատելով, որ միացել է հեղափոխությանը, մեկ էլ հիմա՝ մանդատից հրաժարվելու առիթով։
Իշխող խմբակցությունում Ջուլֆալակյանից բացի այլ պատգամավորներ էլ են դժգոհ կառավարության գործելաոճից․ «Ինչ ուզում, անում են, խորհրդարանին էլ պարտադրում են դակել իրենց անհեթեթ որոշումները, չեն ընդունում ոչ մի դիտողություն»։ Ավելին, պատմեցին, որ Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել հրաժարվել մանդատից, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են՝ մտածելով, որ այլևս աշխատանք չեն գտնի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...