Հասարակություն

Վարչապետին սպասարկող ինքնաթիռը 250.000 դոլարով չի ներկվել, բայց չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել. Աղաջանյան

WRed 299 դիտում
Վարչապետին սպասարկող ինքնաթիռը 250.000 դոլարով չի ներկվել, բայց չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել.  Աղաջանյան

Օրենքով սահմանված է, որ վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտին: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելու հետ կապված գումարների վերաբերյալ խոսակցությունների մասին: Փոխանցում է Tert.am-ը: 

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար հատկացվել է 250.000 դոլար:

Էդուարդ Աղաջանյանը հերքեց այս տեղեկությունը: «Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, բայց ցավոք, ես չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել՝ հաշվի առնելով գաղտնիության չափանիշները»,- ասաց նա և հարցին, թե որն էր առաջնահերթությունը վարչապետի օդանավը վերափոխելու, Աղաջանյանը նշեց, որ խնդիր էր առաջացել և ներկը կիսով չափ ջնջվում էր, թափվում էր:

Նա նշեց, որ այս պահին իրավասու չէ տեղեկացնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ինքնաթիռի փոփոխության համար: Դիտարկմանը, թե խոսվում էր նոր ինքնաթիռ գնելու մասին, վերջինս արձագանքեց. «Այդ թեման փակեք. ոչ, չէր խոսվում նոր ինքնաթիռ գնելու, ես բազմիցս անդրադարձել եմ այդ թեմային. թեման փակ է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից