Մոսկվայում հայերի հետ բախումների մասնակից ադրբեջանցիները ազատ են արձակվել
Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցիների խումբը հայերի հետ հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ տեղեկանոլով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունից:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ ադրբեջանի քաղաքացիները, որոնք ձերբակալված էին Մոսկվայում, գտնվում են դեսպանության ուշադրության կենտրոնում։
Նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը, ինչի հետ կապված սեպտեմբերի 16-ին դատարան միջնորդություն է ներկայացվել կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը երկարաձգելու մասին, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է: Ամբաստանյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսին ավելի քան 30 մարդու էին ձերբակալել, որոնք մասնակցել էին հայերի դեմ իրականացված հարձակումներին և անկարգություններին: Մի քանի քրեական գործեր էին հարուցվել, այդ թվում՝ խուլիգանության և կողոպուտի կամ սպանության նպատակով հարձակման մասին: Բոլորին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...