Սերգեյ Լավրովի Բեռլին այցի չեղարկումը պայմանավորված չէ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի Բեռլին այցի չեղարկումը պայմանավորված չէ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակով:
« Գերմանական կողմը փոփոխել ու կրճատել է հանդիպման ձևաչափը և տևողությունը : Դրա համար էլ մեր արտաքին գործերի նախարարը որոշում է կայացրել այցը չեղարկելու մասին: Այս պահին մեր հարաբերությունների մասին ես ոչինչ չեմ ասի, որովհետև մեր տեսակետից, որում համոզված ենք, չկան գործոններ, որոնք վատ ազդեցություն կունենան մեր հարաբերությունների վրա »,- Պեսկովի խոսքերը մեջբերել է «Газета.Ru» -ն:
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցությանը, որի արդյունքում կարող է պարզվել, թե ինչ է իրականում տեղի ունեցել Նավալնիի հետ:
« Այս գործում հստակություն մտցնելու, հիվանդի կենսաբանական նմուշներն ունենալու համար, Ռուսաստանին անհրաժեշտ է գերմանական կողմի համագործակցությունը: Ինչ-որ պատճառներով մենք դեռ արձագանք չենք ստացել գերմանական կողմից:Այս իրավիճակն առաջացնում է անհասկանալի շատ հարցեր»,- ասել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառա...