Ռուսաստանի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի պաշարներ չկան, դրանք ոչնչացվել են. Նարիշկին
Ռուսաստանի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի բոլոր պաշարները ոչնչացվել են, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դրանք (մարտական թունավոր նյութերը) ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրությունների և կանոնակարգման համաձայն. դա իրականացվել է սահմանված կարգով։ Ուստի, հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանի տարածքում կա մարտական թունավոր նյութերի արտադրություն կամ հին պաշարներ, իհարկե, ապատեղեկատվություն են»,- ասել է նա։
ՌԴ հետախուզության ղեկավարը նաև պնդել է, որ Նավալնիի օրգանիզմում երկրից դուրս գալու պահին թունավոր նյութեր չեն հայտնաբերել։
«Փաստն այն է, որ այն պահին, երբ Ալեքսեյ Նավալնին դուրս էր գալիս ՌԴ տարածքից, նրա օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապօգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:
Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառա...