Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին
Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի ծավալով պետական վարկ կհատկացնի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք: Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ընթանում է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառա...
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր S-300-ները
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր...