Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինական Չժուհայ քաղաքի հյուրանոցներից մեկից ոչ հեռու հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում գազի պայթյուն է տեղի ունեցել, կա 3 տուժած: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Պեկինի ժամանակով առավոտյան…

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում գազի պայթյուն է տեղի ունեցել, կա 3 տուժած: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պեկինի ժամանակով առավոտյան ժամը 9-ին տեղի հրշեջ բաժանմունքում հաղորդում է ստացվել Չժուհայ քաղաքի Դոումեն շրջանում գտնվող հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի մասին: Դեպքի վայր է մեկնել 11 հրշեջ մեքենա:

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով ժամը 10.00-ի դրությամբ միջադեպի արդյունքում երեք մարդ է վիրավորվել , երկուսը ստացել են թեթև վնասվածքներ, մեկը` այրվածքներ: Բոլորն արդեն հոսպիտալացվել են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250