Հատուկ օպերացիա մայրաքաղաքում. մի խումբ երիտասարդների մոտ հայտնաբերվել են «Մակարով», «Վալտեր» տիպի ատրճանակներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, զենք-զինամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցից ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արթուր Ղ.-ն և Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի բնակիչ, 36-ամյա Զարե Բ.-ն: Վերջինս եղել է Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերվել են հատուկ դանակներ, իսկ Զարե Բ.-ն Ford Mustang-ի բեռնախցիկից և սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ, ձեռքի պայուսակի միջից էլ ներկայացրել է 2 ատրճանակ, «Մակարով», տիպի գազային ատրճանակ, որի փամփուշտատուփում եղել են 14 հատ գնդակներ, պարկուճներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նմանատիպ մեկ այլ օպերացիա էլ իրականացրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ովքեր ապօրինի կերպով զենք կրելու և պահելու կասկածանքով Ֆուչիկի փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նորաշեն թաղամասի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Հ.-ին, ում անձնական խուզարկությամբ ձեռքի եղած պայուսակում հայտնաբերվել է «Վալտեր 88» տեսակի ատրճանակ:
Նույն օրը Մաշտոցի ոստիկանները Մարգարյան նրբանցքից ապօրինի կերպով զենք կրելու և պահելու կասկածանքով Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Բագրատունյանց փողոցի բնակիչ, 31-ամյա Աբգար Գ.-ին, ում անձնական խուզարկությամբ ձեռքին եղած պայուսակում հայտնաբերվել է «Մակարով», տիպի օդամղիչ ատրճանակ: Նշված զենքերը հետաքննիչի կողմից առգրավվել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...