Եթե լուծում չտրվի՝ ավտոբուսներով գնում ենք Բագրատաշեն. քաղաքացիները դժգոհ են պատգամավորների հետ հանդիպումից
ՌԴ մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիներ եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն ավարտվեց։ Քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ պատգամավորներն իրենց որեւէ հստակ պատասխան չեն տվել, ինչից էլ իրենք դժգոհ են։ «Ասում են՝ բանակցում ենք, մենք ոչ մի արդյունք չենք տեսնում, ում հետ են բանակցում, որ չենք տեղեկանում, եթե բացվելու լիներ տեղյակ կլինեինք: Մենք գիտենք, որ սահմանների բացում չի լինելու, բայց այս 150 հոգու հարցը պետք է լուծեն: Մենք մի քանի օր կսպասենք: Չորեքշաբթի օրը կառավարությունը գնալու է ԱԺ, վարչապետին տրվելու է մեզ հուզող հարցը ու անկախ ամեն ինչից բանակցելու են, չեն բանակցելու, հարցը լուծվելու է, թե ոչ, մեր առաջին ավտոբուսը չորեքշաբթի օրը նիստից հետո շարժվելու է Բագրատաշեն»,- ասացին նրանք:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներն արդեն վեց ամիս է՝ պահանջում են բացել ՌԴ-ի հետ սահմանը որպեսզի իրենք մեկնեն ՌԴ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...