«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2020թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա:
Այցելության ժամանակ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել, որի ժամանակ խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում: Նշված պատժախցում գտնվել են կալանավորված անձինք Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն: Խուզարկության ընթացքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:
Ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի՝ կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, ուստի առաջացել է հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառելու անհրաժեշտություն:
Խումբը նշված անձանց մարմինների վրա արձանագրել է հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով առաջացած մի շարք մարմնական վնասվածքներ:
Խիստ մտահոգված լինելով հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությամբ և համաչափությամբ՝ Խումբը այցից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ առաջարկելով քրեական գործ հարուցել հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով: Ինչպես նաև առաջարկել է անհապաղ դատաբժշկական փորձաքննություններ նշանակել նշված ազատազրկված անձանց նկատմամբ:
2020թ. սեպտեմբերի 4-ին Խումբը ՀՀ քննչական ծառայությունից ստացել է պաշտոնական պարզաբանում առ այն, որ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերը նկարագրված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդված 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...