Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի նկուղում զինամթերք է հայտնաբերվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 10-ին, ժամը 13:21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում մաքրման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը նկատել է ականանետի ականի նմանվող առարկա և տեղափոխել շենքի բակ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ինստիտուտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ուժերով տարհանել 14 քաղաքացու։
Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով և տեղափոխել անվտանգ տարածք։
Փրկարարները շենքի երկու նկուղներում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ զինամթերք չի հայտնաբերվել
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...