ԱԱԾ-ն ապօրինի ծառահատումներ կատարելու բազմաթիվ դեպքեր է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքար» անտառտնտեսության «Գետաշեն» անտառպետության անտառապետ Վ. Փ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է ապօրինի ծառահատումներ: Մասնավորապես՝ իր կողմից դրսևորած անկհայտ ապօրինի գործողության և ակնհայտ ապօրինի անգործության համար Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի մի շարք քաղաքացիների կողմից կատարված ապօրինի ծառահատումների դիմաց նրանցից որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Միաժամանակ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, որոշ դեպքերում նախնական համաձայնության գալով իրեն ենթակա անտառապահների հետ՝ նրանց դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները և այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ. ինչպես անձամբ, այնպես էլ անտառապահների միջոցով մի շարք անձանց թույլատրել է անտառպետությունից կատարել ապօրինի ծառահատումներ, ինչի հետևանքով գույքային վնասի ձևով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու, ինչպես նաև բնապահպանական շարունակական բնույթ կրող իրավախախտումները կանխարգելելու, կանխելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բնության առանձին ռեսուրսների նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունները կանխելու, կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ և հորդորում է զերծ մնալ բնակչության բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու և անօրինական եկամուտներ ստանալու գործելաոճից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...