Կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը
Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին:
Գնդապետ Սասուն Սուրենի Հունանյանը ծնվել է 15.08.1964թ. Ջավախքում:
1990թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1992թ. ընդունվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ շարքերում եւ նշանակվել առանձին գումարտակի դասակի հրամանատար: Ծառայության առաջին իսկ օրվանից մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին:
1993թ. նշանակվել է առանձին գումարտակի վաշտի հրամանատար:
1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
1997թ. ունկնդրել է ՌԴ ՊՆ «Վիստրել» սպայական դասընթացները:
2000թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիան:
2001թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի բաժանմունքի պետ:
2002թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
2014թ. արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքով:
Պարգեւատրվել է «Արիության», «Մարտական ծառայության» «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» եւ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով, կրծքանշաններով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...