Ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ խոսնակ
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը զինծառայող են, նրանք ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զինծառայողներից ոչ մեկը լուրջ վնասվածք չունի և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր, սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...