Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2 եղբայրներին պատկանող Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քանակության՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն», «Մարիխուանա», «Կոկային», «Կանեփի սերմեր», «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, մեծ քանակությամբ «Methadone», «Լորազեպամ», «Տրամադոլ 50 մգ», «Պրեգաբալին» տեսակի դեղահաբեր, «DERINGER» ապրանքանիշի 2 ատրճանակ, «АКСУ» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պահեստատուփ, «ТУЛЬСКИЙ» «1895» գրառումներով ատրճանակ, նռնակ, «PARMA» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի փամփուշտներ:
2020թ. սեպտեմբերի 2-ին եղբայրներից մեկը՝ ծնված 1983թ., ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...