Մոր և որդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքով մեղադրանք է առաջադրվել 42-ամյա քաղաքացուն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային: Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...