Դատապարտյալների նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով ՀՀ ՀՔԾ էր ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում հիշեցնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ և անհրաժեշտ է դեպքի հանգամանքները պարզել լրիվ, օբեյկտիվ ու բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, եւ առանձնազրույցներ են տեղի ունեցել 3 դատապարտյալների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
ԱՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...