Պատահարներ

Վիճաբանություն եւ կրակոցներ Նորաշեն թաղամասում

Վիճաբանություն եւ կրակոցներ Նորաշեն թաղամասում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաեւ կրակոցի ձայն է լսվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է…

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաեւ կրակոցի ձայն է լսվել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ի սահմաններում թաղամասի չորս բնակիչ վիճաբանել են, իսկ նրանցից մեկը գազային ատրճանակից 2 անգամ կրակել է:

Վիճաբանության մասնակիցներից մեկն ու ատրճանակից կրակողը բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250