ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց ու զենք զինամթերք
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Հարուցված քրեական գործի շրջանակում մայրաքաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկությանը մասնակցեցին նաև Արաբկիրի քննչական բաժնի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժները:
40 և 37 տարեկան եղբայրներին պատկանող տնից ու բակից հայտնաբերվեցին մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու զենք-զինամթերք: Մասնավորապես` առգրավվել են 0,4 գրամ կոկաինի, 1,5 գրամ հերոինի, 8,4 գրամ ափիոնի, 5,8 գրամ մեթամֆետամինի և 554,8 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ, մոտ 1200 գրամ մեթադոնի դեղահաբեր, 5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգված, լորազեպամի՝ 29, տրամադոլի՝ 38, և պրեգաբալինի 15 հոգեմետ դեղահաբ:
Հարուստ էր նաև առգրավված զենք-զինամթերքի տեսականին: «Դեռինջեր» տիպի՝ երկու, «Պարմա» և նագան տիպի մեկական ատրճանակ, ինքնաձիգ, «ՌԳԴ» տիպի նռնակ, տարատեսակ 333 փամփուշտներ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Եղբայրներից մեկը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա
Համացանցում տեսանյութ է տարածվել հետևյալ գրությամբ. «Հայաստանում արջի քոթոթը հարձակվել է մարդկանց վրա»: Թեև տեսանյութը ն...