Երևան-Սևան ճանապարհին բախվել են 2 «Մերսեդեսները». 4 մարդ վիրավոր է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 00:49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes ML430» (վարորդ՝ Հայկ Հ․, ծնված 1992 թ.) եւ «Mercedes E320» (վարորդ՝ Արմեն Ե․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes ML430» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Գուրգեն Ա․-ն (ծնված 1994 թ.), Էդուարդ Ս․-ն (ծնված 1994 թ.) եւ Հովհաննես Հ․-ն (ծնված 1995 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...