ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդին ձերբակալվել է սպանության համար. Aravot
Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39 ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երևանից էր, նախկին պաշտոնյայի որդի: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
«Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 02-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
«Ինքը մեր գյուղի թոռն է, կարող է տարին մեկ կամ երկու անգամ գյուղ գան, իրենց ազգատոհմը շատ բարի ու գրագետ մարդիկ են: Նույնիսկ շոկի մեջ ենք, չենք կարողանում հասկանալ՝ ինչ կարող է կատարված լինել, որ այդ տղային այդպես հունից հանած լինի: Կիրթ ընտանիք են, մայրը՝ բորտ ուղեկցորդուհի է եղել, հայրը՝ Ազգային անվտանգությունում է աշխատել»,- Aravot.am-ին Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ ասաց Կամո Չոբանյանը: Ըստ նրա, սպանված երիտասարդն էլ Բերդ համայնքի բնակիչ է եղել:
Նրա խոսքով ՝սպանությունը կատարվել է սպանության մեջ կասկածվողի ազգականի տանը. «Որտեղ որ սպանել է, միայնակ մարդ է ապրում, էլի քաղաքից է, մեր գյուղում հայրական տուն ունի, այս պահին այստեղ է եղել, մշտական չի ապրում»»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...