Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան առաջին անգամ տիեզերք է ուղարկել սեփական արտադրության հրթիռ

Թուրքիան ուղեծիր է ուղարկել իր արտադրած առաջին կրիչ-հրթիռը՝ MUFS նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականանում է 2018 թվականից՝ ROKETSAN ընկերության կողմից՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության…

Թուրքիան ուղեծիր է ուղարկել իր արտադրած առաջին կրիչ-հրթիռը՝ MUFS նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականանում է 2018 թվականից՝ ROKETSAN ընկերության կողմից՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:

Սարքը հասել է 130 կմ բարձրության վրա՝ հաջողությամբ հաղթահարելով Կարմանի գիծը (ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա): Այս գիծն է պայմանականորեն համարվում պետությունների վերին սահման: Արբանյակի նկարով կիսվել է նախագահ Էրդողանը՝ իր թուիթերյան էջում:

MUFS նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: Մասնագետների առջև նպատակ է դրվել ստեղծել կրող-հրթիռ, որը պետք է տիեզերք հասցնի 100 կգ կշռով արբանյակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250