«Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցների փոխանցման փորձերը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետևողական և զգոն պայքարը արգելված իրերի և առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաև պատշաճորեն կատարելով իրենց առջև դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում՝ քողարկող պատի արտաքին կողմում, նկատվել է ավտոմեքենայի շարժ:
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, անմիջապես իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում հիմնարկի բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչով ամրացված փաթեթ:
Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 14.8, 9.1 և 3.9 գրամ զանգվածներ, 0.3 գրամ, բաց վարդագույն հատիկներով զանգված, ինչպես նաև 68.3 գրամ, առանց մակնշման, միախառնված սպիտակ դեղահաբեր և դեղապատիճներ:
Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը կանխվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Օգոստոսի 29-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, արգելագոտու քողարկող պատի արտաքին հատվածից կատարվել է ներնետման փորձ դեպի բնակելի գոտու մասնաշենք։ Հիմնարկի ծառայողների կողմից անմիջապես իրականացված միջոցառումների արդյունքում արգելապատի վերին հատվածից՝ փշալարի վրայից, հայտնաբերվել է փաթեթ՝ ամրացված ծանրությունն ապահովող քարով։ Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված 13.8 և 21.8 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ:
Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...