Քանաքեռցի Տույի դստեր հարսանիքին մոտ 300 անձ է ներկա եղել
Ինչպես արդեն հայտնել ենք, Dvin Music Hall-ում օգոստոսի 29-ին տեղի էր ունեցել քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը, որի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցել էր պարետի որոշմամբ սահմանված թիվը։
«Դվին»-ից ArmDaily.am-ին հայտնել են, որ այս պահին չեն աշխատում, իսկ օգոստոսի 29-ին տեղի ունեցած միջոցառման հետ կապված որևէ տեղեկություն չհայտնեցին։
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ Dvin Music Hall-ի գործունեությունը դեռևս կասեցված չէ, բայց ամբողջ գործողությունն իրականացվել է ՍԱՏՄ-ի հետ համատեղ. «Ոստիկանությունը կասեցրել է 40 հոգուց ավելիի մասնակցությունը, թողել է 40 հոգի, բայց գործունեության կասեցման արձանագրությունը անում ենք մենք, իսկ կասեցման որոշումը կայացնում է պարետատունը՝ այդ թվում կասեցման ժամկետը»։
Հարցին՝ տարածված տեղեկությունը, որ միջոցառմանը մոտ 300 անձ է մասնակցել, համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ Հարությունյանը պատասխանեց. «Մոտավորապես մինչև 300 անձ է եղել»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...