Օզբիլիսը չի մեկնաբանում ոստիկաններին ծեծի ենթարկելու միջադեպը
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ անցած գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների:
«Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Օզբիլիսը ArmSport-ի հետ զրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Factor.am-ի տեղեկություններով՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլ ֆուտբոլիստներ:
Նշվում է, որ կայքը դեպքի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ոստիկանությունից, որտեղից փոխանցել են, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...