Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված BMW-ին. կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Կայքը հայտնում է նաև, որ բախման հետևանքով BMW-ն էլ առաջ է ընթացել, կոտրել երկաթե ցանկապատն ու բախվել էլեկտրասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...