Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքը արձանագրվել է տեսախցիկի կողմից
SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:
Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով:
Ինչպես ավելի վաղը հայտնել էր լրատվականը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:
Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին. ArmLur
ArmLur.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծ...