Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը
Այսօր՝ օգտոսոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Հ. Վահանյանը Արագածոտնի մարզի Ապարանի թեմի առաջնորդն է:

Նմանատիպ հոդվածներ
Կասկադում երիտասարդները քաշքշել և հայհոյել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին. հայտարարություն
Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, ն...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Ըստ նախնական տվյալների` հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնային պայմաններում պատրաստված օղուց. ՍԱՏՄ
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղ...
ՀՐԱՏԱՊ. Հրդեհ՝ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. Կա երկու զոհ և չորս տուժած
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյո...