Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարության հետ մշակած նախագծերի փաթեթ, որում առաջարկվում է չերկարաձգել արտակարգ դրությունը:
«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա իրավաչափ նպատակին, այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Հենց այս նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը: Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունվելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չերկարաձգել, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները»,- նշեց նախարարը:
Կառավարության կողմից միաձայն ընդունվեց որոշման նախագիծը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կորոնավ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանրապետու...
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին: «Չգի...
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...